HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԵՊՀ ռեկտորատը ուսանողներին տեղեկացրել է, որ ուսումնական գործընթացն ընթանալու է ըստ սահմանված ժամանակացույցի

Երևանի պետական համալսարանի ուսանողներն այսօր ԵՊՀ ռեկտորատից էլեկտրոնային հաղորդագրություն են ստացել այն մասին, որ ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն ընթանալու է ըստ սահմանված ժամանակացույցի և նախատեսված բոլոր պարապմունքները կայանալու են:

Թեեւ ԵՊՀ մի շարք ուսանողներ արդեն 7 օր է՝ միացել են «Իմ քայլը» շարժման բողոքի ակցիաներին եւ դասադուլ են անում, ռեկտորատը ուսանողներին ուղղված նամակում նշել է, թե վերջին երկու օրերին ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում որոշ դասեր չեն կայացել Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի խափանումների պատճառով: «Բազմաթիվ ուսանողներ ուշացել են կամ չեն կարողացել հաճախել դասերի: Խնդրում ենք դասերին պատշաճ հաճախելու և անհարկի բացականերից խուսափելու նպատակով հաշվի առնել հնարավոր խցանումները»,- ասված է ռեկտորատի ուղարկած հաղորդագրության մեջ:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ կան ուսանողներ, ովքեր այս օրերին մասնակցում են ցույցերին, իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնում, սակայն որոշ ուսանողներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, դասի չեն հաճախում՝ պատճառաբանելով տրանսպորտային համակարգի խափանումը:

Էմին-Տերյանի փոխանցմամբ՝ այդ իսկ պատճառով համալսարանի ղեկավարությունը ուսանողներին կոչ է անում, որ դասերին չհաճախելը չպատճառաբանեն ճանապարհների փակ լինելով. «Մենք հորդորում ենք ուսանողներին, որ չպատճառաբանեն, թե ճանապարահները փակ են, որովհետև ճանապարհները բաց են, և նրանք, ովքեր ուզում են գալ դասի, կարող են գալ»,- նշեց նա:

Վարչության պետը հավաստիացնում է` համալսարանում այսօր բնականոն դասապրոցես է ընթացել. «Ճիշտ է` ուսանողները դասերին 100 տոկոսով չեն ներկայացել, սակայն ուսանողության կեսն այսօրվա դասերին հաճախել է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter