HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աշտարակում մի խումբ քաղաքացիներ ցույցի են դուրս եկել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության

Մի խումբ քաղաքացիներ քիչ առաջ հավաքվել են Աշտարակի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության երթ իրականացնելու համար: Այս մասին  «Հետք»-ին ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշ Ամիրբեկյանն, ով Աշտարակի բնակիչ է:

Վերջինս նշեց, որ երբ իրենք քաղաքապետարանի դիմաց են եղել, այնտեղի մի քանի աշխատակիցներ, ինչպես նաև այլ քաղաքացիներ եկել են իրենց հետ զրուցելու ու հորդորելու, որ «տուն գնան»:

Ցուցարաների հետ խոսելու եկած քաղաքացիներից ոմանք էլ սկսել են պնդել, թե չեն ցանկանում, որ   երիտասարդները որպես «վահան օգտագործվեն»:

Դրանից հետո ցուցարարներին է մոտեցել ոստիկանության Աշտարակի բաժնի պետի տեղակալն ու հետաքրքրվել, թե ինչ ուղղություններով են պատրաստվում իրականացնել երթը՝ նշելով, որ ցանկանում են ապահովել երթի բնականոն ընթացքը:

Ցուցարարներն այս պահին արդեն երթ են իրականացնում: Ամիրբեկյանն ասաց, որ երթում նաև անձինք են, որոնք ակնհայտորեն կապ չունեն բողոքի ակցիայի հետ՝ վերջիններիս որակելով սադրիչ:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, Երևանում և մի շարք մարզերում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաներ են իրականացվում։ Թեև վարչապետի ընտրությունն ապրիլի 17-ին ԱԺ-ում արդեն կայացել է, և Սերժ Սարգսյանը 77 կողմ ձայնով դարձել է վարչապետ, բողոքի ակցիաները, որոնք առաջնորդում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, չեն մարում։

Երեկ երեկոյան  Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այսօր առավոտյան ժամը 08:15-ից փակել հանրապետության հնարավոր բոլոր փողոցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter