HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պալիատիվ բժշկական օգնության ծառայություններ` արտահիվանդանոցային օղակում

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հասանելիության բարելավման նպատակով պարզեցվում է լիցենզավորման գործընթացը։ Այդ նպատակով մշակվել է ՀՀ կառավարության երեք նախագիծ, որից երկուսն արդեն ուղարկվել կառավարություն, իսկ երրորդը՝ շրջանառվում է։

Դրանցով նախատեսվում է հեշտացնել արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական ծառայությունների մատուցման  լիցենզավորման գործընթացը։

Առաջարկվում է պարզեցնել լիցենզավորվող բժշկական կաբինետների  կառուցվածքը։ Սա ենթադրում է յուրաքանչյուր կաբինետին հարակից ծառայությունների ցանկի հստակեցում։ Միաժամանակ, առաջարկվող նոր կարգով կթույլատրվի նույն կաբինետում հերթափոխով ծավալել միևնույն տեսակի մեծերի և մանկական բժշկական օգնություն և սպասարկում։

Նոր կարգով կթույլատրվի նաև հերթափոխով երեք տեսակի ծառայություններ ծավալվել նույն կաբինետում։ Լիցենզավորված հաստատության միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ:

Նորույթ է արտահիվանդանոցային օղակում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` շարժական ծառայությունների ներդրումը:

Միաժամանակ, հնարավորություն կստեղծվի առանց լաբորատոր կարողությունների ունենալու արագ թեստավորման հետազոտություն անցկացնելու ծառայություն:

Նոր նախագծերով պարզեցվում են նաև հիվանդանոցային վիրաբուժական ծառայության  վերակենդանացման բաժանմունքի և ինտենսիվ բուժման պալատի պարտադիր պահանջները, հստակեցվում է  շուրջօրյա  հերթապահությունների կազմակերպումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter