HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բերման են ենթարկվել «Help Systems» IT ընկերության աշխատակիցներ

Քիչ առաջ մեզ հետ կապ հաստատեց քաղաքացի Լիլլի Ղազարյանը՝ հայտնելով, որ մոտ մեկ ժամ առաջ բերման են ենթարկել «Help Systems» IT ընկերության աշխատակիցներից մոտ տասը հոգու, ովքեր միացել էին ցույցին։

Լիլլի Ղազարյանի ֆեյսբուքյան էջի հայտարարության մեկնաբանության համաձայն՝ բերման են ենթարկվել ընկերության հետեւյալ աշխատակիցները՝ Հայկ Հարությունյանը, Մարգարիտա Մարգարյանը, Շավարշ Շահոյանը, Արման Ավետիսյանը, Խաչատուր Նիկողոսյանը, Վադիմ Կոբզարը, Հովհաննես Մովսիսյանը։

Ըստ Լիլլիի` աշխատակիցներին բերման են ենթարկել Ալեք Մանուկյան փողոցից, որտեղ եւ գտնվում է ընկերության գրասենյակը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում: 

Այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների 8-րդ օրն է: 

Լուսանկարը՝ Լիլլի Ղազարյանի ֆեյսբուքյան էջի հայտարարությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter