Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ոստիկանները Երևան-Գյումրի մայրուղում շրջափակել են ակտիվիստ Հայկ Բարսեղյանի ավտոմեքենան



Երևան-Գյումրի մայրուղու Ուջանի հատվածում ոստիկանները շրջափակել են ակտիվիստ Հայկ Բարսեղյանի ավտոմեքենան:

Ակտիվիստներ Աշոտ Խաչատրյանը և Հայկ Բարսեղյանն այսօր առավոտյան Երևանից երկու ավտոմեքենաներով ուղևորվել են Երևան-Գյումրի մայրուղին փակելու: Ճանապարհին նրանց միացել են ևս երկու ավտոմեքենաներով մարդիկ և մայրուղու Ուջանի հատվածում մոտ 30 րոպե փակել են ճանապարհը:

Այնուհետև ակտիվիստներին ոստիկանների խումբ է մոտեցել և շրջափակել նրանց: Աշոտ Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանների ժամանումից հետո Հայկ Բարսեղյանը փակված մնաց մեքենայի մեջ, իսկ երբ ինքը դուրսն է եղել, ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել.

«Ինձ հաջողվեց փախչել, և ես մի բարի մարդու մեքենայով իջնում էի Երևան, սակայն Աշտարակի մոտ միացա մի քանի մարդկանց կազմակերպած ցույցին: Հայկ Բարսեղյանը մնացել է ոստիկանների շրջափակման մեջ: Փորձում էին իջեցնել անվադողերը, իսկ հիմա էվակուատորին են սպասում»,-պատմեց Աշոտ Խաչատրյանը:

Ակտիվիստը վերջում հավելեց, որ այս պահին ճանապարհը մասնակիորեն փակ է:

Քիչ առաջ «Հետք»-ին հայտնի դարձավ, որ փակ է Երևան-Գյումրի մայրուղու Ներքին Բազմաբերդի հատվածը:


Լուսանկարները՝ Աշոտ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ