HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռնատարների վարորդները փակել էին Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկը

Արաքս Մամուլյան

Երևանի Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում քիչ առաջ երեք բեռնատար մեքենա փակել էին փողոցը։ Երթևեկությունը ճանապարհի նշված հատվածում ամբողջությամբ դադարեցված չէր, և որոշ մեքենաներ կարողանում էին անցնել,  այնուամենայնիվ, Կիևյան կամրջի վրա և հարակից տարածքներում խցանում էր։ Դեպի վայր էր ժամանել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն, ով հորդորում էր բացել փողոցն ու չխոչընդոտել երթևեկությունը։

Դեպքի վայրում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ով երեկ երեկոյան հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բեռնատար մեքենաների վարորդներին կոչ էր արել փակել փողոցները։ Վերջինս երթի մասնակիցներին կոչ արեց շրջափակել վարորդներին։ Վերջիններս բերման չեն ենթարկվել, միայն ստացել են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի «նկատողությունը»։

«Լավ բան չեք անում»,- վարորդներին ասել է Վալերի Օսիպյանը։

Նշենք, որ բեռնատարների վարորդներն այս պահին երթի մասնակիցների հետ են, իսկ բեռնատար մեքենաները կայանվել են Հալաբյան փողոցում։ Կիևյան-Հալաբյան փողոցները հիմա երթևեկության համար բաց են։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում: 

Այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների 8-րդ օրն է: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter