ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ազատության փողոցից ոստիկանները, բռնություն գործադրելով, բերման ենթարկեցին ցուցարարների (տեսանյութ)



Արաբկիր վարչական շրջանի Ազատության փողոցից ոստիկանները, բռնություն գործադրելով, մասնավորապես՝ հարվածելով ցուցարարներին, բերման ենթարկեցին նրանց: Ցուցարարներին ոստիկանական բաժանմունք բերման էին ենթարկում «1»-ին համարի ավտոբուսով:

Ոստիկանները, ցուցարարներից ոմանց գետնին քարշ տալով, բարձրացնում էին եւ բռնի ուժ կիրառելով` բերման ենթարկում նրանց:

Ոստիկանությունը տեղում հավաքված ցուցարարներին զգուշացրեցին, որ բոլոր ցուցարարները, ովքեր կշարունակեն գտնվել Ազատության փողոցում, կենթարկվեն պատասխանատվության, սակայն այդպես էլ նրանք տարածքից չհեռացան:

Ազատության պողոտայում ոստիկաններին հրահանգում էին անհատապես բերման ենթարկել ցուցարարներին, սակայն վերջիններս կարողանում էին փախչել և մայթերում կանգնած՝ վարորդներին կոչ անում միանալ իրենց պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում: 

Այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների 8-րդ օրն է: 

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ