HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Աշտարակի ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվածներին բաց են թողել

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այսօր բողոքի ցույցի դուրս եկած մի խումբ քաղաքացիներին, որոնց բերման էին ենթարկել Աշտարակի ոստիկանական բաժանմունք, բաց են թողել: Այս մասին հաղորդել է Աշտարակի ոստիկանության բաժնի աշխատակիցը:

Բերման ենթարկված ակտիվիստներից Հայկ Բարսեղյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ բերման ենթարկված 11 անձինք սահմանված ժամկետում ազատ են արձակվել: 

Փաստաբանի փոխանցմամբ՝ բերման ենթարկված անձանցից երկուսը անչափահաս են եղել, իսկ ակտիվիստներ Հայկ Բարսեղյանի, Աշոտ Խաչատրյանի և Ավետ Գրիգորյանի մասով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել:

Գեորգի Մելիքյանի խոսքերով՝ Հայկ Բարսեղյանի ավտոմեքենային պատճառվել է գույքային վնաս, ինչի մասին փաստաբանը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ոստիկանության 1-02 ծառայություն:

«Մեքենայի երկու անվադողերը ամբողջովին պատռել են: Ոստիկանները հափշտակել են ավտոմեքենան և ապօրինաբար պահում են տուգանային հրապարակում և չեն տրամադրում Հայկ Բարսեղյանին»,- ասում է Գեորգի Մելիքյանը:

Հիշեցնենք՝ ակտիվիստներ Հայկ Բարսեղյանը և Աշոտ Խաչատրյանը այսօր առավոտյան ավտոմեքենաներով Երևանից ուղևորվել էին Երևան-Գյումրի մայրուղին փակելու: Ուջանի հատվածում ոստիկանները շրջափակել էին Հայկ Բարսեղյանի ավտոմեքենան, իսկ Աշոտ Խաչատրյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն վերջինիս հաջողվել էր փախչել և միանալ քայլերթով Աշտարակից Երևան եկող ցուցարարներին, որտեղից նրանց բերման էին ենթարկել Աշտարակի ոստիկանական բաժանմունք: Այնուհետև բերման էր ենթարկվել նաև Հայկ Բարսեղյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter