Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հանրապետության հրապարակում մեկնարկում է չորրորդ հանրահավաքը




Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հերթական հանրահավաքը: Այսօր հրապարակում ընթացող հանրահավաքների չորրորդ օրն է: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից շուրջօրյա հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, գործադուլներ ու դասադուլներ են ընթանում:

Այսօր հազարավոր երիտասարդներ քայլերթով եղան Երևանի մի շարք փողոցներում՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց: Այսօր շուրջօրյա հանրահավաքների թերևս ամենաբազմամարդ հանրահավաքն է: Երևանում 15:30-ի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, բերման ենթակված ցուցարարների թիվը եղել է 183:

Պայքարը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ՆիկոլՓաշինյանը: Նա իր համակիրների հետ մարտի 31-ից սկսել է իր քայլելու ակցիան, Երևան է հասել ապրիլի 13-ին, որից հետո էլ հազարավոր քաղաքացիներ միացան շարժմանը:

Շարժմանը միացել է նաև «մերժիրՍերժին» նախաձեռնությունը, «Հանուն Հայաստան պետության» ճակատը, մի շարք քաղաքացիական ակտիվիստներ: ՆիկոլՓաշինյանին և կնոջը՝ Աննա Հակոբյանին, ցուցարարները դիմավորեցին վարդերի թերթերով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ