HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի կայարանում ուղևորներն ինքնաբուխ ակցիա անցկացրին

Արաքս Մամուլյան

Երևանի Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի կայարանում ուղևորներն ինքնաբուխ ակցիա իրականացրին։ Երբ շարժակազմը կանգ առավ, վագոններից դուրս եկած ուղևորները սկսեցին հնչեցնել այս օրերին ծավալվող պայքարի կոչերը։

«Քայլ արա, մերժիր Սերժին», «Ազատ, անկախ Հայաստան» կոչերով քաղաքացիները դուրս եկան Մետոպոլիտենի կայարանից, և նրանցից շատերը քայլերն ուղղեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ այսօր հանրահավաք է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների 8-րդ օրն է: Այն բանից հետո, երբ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին։ Քաղաքացիներն արդեն օրեր շարունակ քայլերթեր են իրականացնում և պարբերաբար ժամանակավորապես շրջափակում կառավարական շենքեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter