HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Այն ներկայացնում ենք ստորև․

 «Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել: 

Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա:

Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ: 

Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»:

Մեկնաբանություններ (1)

Nairi Urartatsi
Եթե քաղաքականապես կարճատես չլինեիք,մեծարգո պարոն, այս վիճակը չէր լինի:Ինչևէ, արդեն եղել է: Եթե գոնե հիմա խոհեմ գտնվեք, ոչ թե անդառնալի կորուստներ կունենանք,այլ՝ մեծապես կշահի թե երկիրը,թե՝ ժողովուրդը: Կողմնորոշվեք: Պետությունը դա ժողովուրդն է/առանց ժողովրդի պետություն չի լինում/: Իսկ խշխանությունը պատկանում է ժողովրդին, այն կարող է փոխվել ժողովրդի պահանջով,նա այդ իրավունքն ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter