HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. «Փաշինյանը շարունակում է իրականացնել անօրինական երթ` հանդես գալով նույն հակաիրավական կոչերով»

Ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ ոստիկանության ներկայացուցիչը Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածում հավաք իրականացնող Ն.Փաշինյանին ներկայացրել է հավաքը դադարեցնելու մասին պահանջ: Ն.Փաշինյանը ոստիկանության պահանջի մասին տեղեկացրել է հավաքի մասնակիցներին:

««Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է հավաքը դադարեցնելուն պես անհապաղ հեռանալ հավաքի վայրից: Օրենքի նշված պահանջը հավաքի կազմակերպչի և մասնակիցների կողմից չի կատարվել: Հավաքի վայրից հեռանալու խնդրանքով հավաքի մասնակիցներին Ն.Փաշինյանը չի դիմել:

Հավաքը դադարեցնելու որոշումից հետո Ն.Փաշինյանը շարունակում է իրականացնել անօրինական երթ' հանդես գալով նույն հակաիրավական կոչերով:

Ոստիկանությունը հայտարարում է, որ Ն.Փաշինյանը ինքնաբուխ հավաք անցկացնելու պատրվակով հերթական անգամ անտեսել է Ոստիկանության օրինական պահանջը:

Ոստիկանությունն արձանագրում է, որ անօրինական հավաքը փաստացի չի դադարեցվել և շարունակվում է իրականացվել, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կրում է հավաքի կազմակերպիչը»,- հայտարարել է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter