HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարության հաղորդագրությունը՝ անցկացվող հավաքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ «կարևորելով ստեղծված իրավիճակում հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն»,- ասված է հաղրոդագրության մեջ։

 

Մեկնաբանություններ (1)

Մինաս
Էտ խելոքը երեւի կարծում է, որ մարդիկ օրենքի գծով անգետ են դրա համար են փողոց ելել: Կամ ինքն էլ է ձեւ անում՝ խազեինի նման, յանի գլխի չեն ինչի են դեմ առել: Ինչ որ է, սրանք դեռ հին խելքին են, հիմա կսկսեն մեկը մեկից անմիտ ու տափակ հայտարարություններ սփռել, սիգնալն արդեն տված է: Հեսա մրցության մեջ կմտնեն ուստա գալուստը, էն բեղավոր դեմագոգը, շերմազը եւ այլն: Բա էն թրաշած ձվագլուխն ինչ դասեր կտա - անտիկ աշխարից, Նապոլեոնից բանից: Ինչ արած թող փայլեն ու ցուցադրվեն վերջին անգամ - միչեւ Նիկոլի պոեզին նստելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter