HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

««Լույսը» շարունակում է ծառայել որպես միասնության հարթակ». հիմնադրամի արձագանքը

«Լույս» հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հիմնադրամը ապաքաղաքականացված կառույց  է, որի առաքելությունն է մտավոր ներուժի հարստացմամբ Հայաստանի զարգացման ապահովումը։ 

« «Լույսի» 515 կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Հիմնադրամի միջոցով կրթություն են ստացել և ստանում աշխարհի լավագույն համալսարաններում։ Մտավորական այս համայնքի անդամներն ունեն հասարակական և քաղաքական տարբեր հայացքներ, դիրքորոշում և կարծիք արտահայտելու կատարյալ ազատություն։ Բոլոր այս երիտասարդներն ունեն նաև Հայաստանի զարգացման իրենց տեսլականը, գործուն ծրագրերն ու առաջարկները։

«Լույս» հիմնադրամի շուրջ 60 կրթաթոշակառուներ և շրջանավարտներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ բարձրաձայնելով իրենց տեսակետը և ներկայացնելով իրենց անհանգստությունը, ինչը հանդիսանում է նրանց խոսքի ազատության դրսևորումը։ 

Այս հաղորդագրությամբ «Լույսի» համայնքը, անկախ իր անդամների քաղաքական դիրքորոշումներից, իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի ներկա և ապագա զարգացումների վերաբերյալ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նպաստել Հայաստանի խաղաղ և կայուն զարգացմանը առարկայական նախաձեռնությունների միջոցով»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ այսօր «Լույս» հիմնադրամի շուրջ 61 կրթաթոշակառուներ բաց նամակով դիմել են վարչապետ Սերժ Սարգսյանին և կոչ արել նրան չգնալ իր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես' վարչապետի պաշտոնը ստանձնելու քայլից:  Հիշեցնենք, որ «Լույսը» հիմնադրել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Մեկնաբանություններ (1)

Narek
Այս ուրացողները պետք է Դովեղ գյուղի դիրքերում հայտնվեին, ոչ թե արտասահմանում: Այ ուրացողներ, ասենք թե ճիշտ եք, բա մի հատ նայեք, ում շնորհիվ եք հայտնվել արտասահմանում??????????Բա էն սահմանամերձ գյուղերից ինչի չեն կարողանում գնալ և սովորել? Հետքի խմբագրություն, պահանջում եմ մեկնաբանությունս տեղադրել անպայման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter