HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բաղրամյան պողոտայում փշալարեր են անցկացվում և ոստիկանական ուժեր են բերվում

Քիչ առաջ ոստիկանները փակել են Բաղրամյան պողոտան: Մաշտոցի պողոտայում երթևեկությունը մինչ Պռոշյան փողոց դադարեցված է: Ազգային ժողովի դիմաց կենտրոնացված են ոստիկանական ուժեր: Այս պահին ԱԺ-ի դինաց փշալար է անցկացվում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս Բաղրամյան պողոտայում փշալարեր էին անցկացված, սակայն ապրիլի 17-ին, երբ ԱԺ-ում վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, երկշերտ փշալարերը հանվեցին: Քաղաքացիներից մեկը հայտնեց «Հետք»-ին, որԴեմիրճյան փողոցը ոստիկանները ևս ողջ երկայնքով փակել են։

Հավելենք, որ այս պահին հանրապետության մարզերում եւ Երեւանի փողոցներում բողոքի երթեր և ակցիաներ են անցկացվում:
Այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն է: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում:  Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը:

Լուսանկարները՝ Նորայր Շողիկյանի

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter