Շաբաթ, 22 սեպտեմբերի

Հարձակում 19-ամյա հղի կնոջ ու նրա ամուսնու վրա



«Երեկ ամուսնուս ծննդյան օրն էր: Ուզում էինք 26-ամյակը նշելու համար տորթ առնեինք, չհասցրեցինք: Խանութ չհասած՝ Էրեբունու 26 փողոցում սև յաշիկ մեքենայից իջան ինչ-որ մարդիկ, խփում էին ամուսնուս գլխին, կոտրում մեքենայի ապակիները, գոռում էի, որ ես հղի եմ, բայց ոտքերիս վրա փակում էին դուռը»,- մեզ հետ զրույցում պատմեց Երևանի բնակչուհի Շողեր Երվանդյանը, ով նստած է եղել մեքենայի առջևի նստարանին: Նա նշեց, որ տարածքում ոստիկաններ է տեսել այդ ժամանակ, որոնք, սակայն, չեն միջամտել: Ասաց, որ իրենց վրա հարձակվողներից միայն մեկին է դեմքով ճանաչում, բայց անվանական չգիտի:

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը՝ կեսգիշերից անց, Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ Արայիկ Ավետիսյանն՝ իր 19-ամյա հղի կնոջ՝ Շողեր Երվանդյանի ու ևս երկու երեխաների հետ է եղել սեփական մեքենայով, երբ անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց վրա: Սև Ջիփ մեքենայի պետհամարանիշերը Շողերն ու ամուսինը չեն կարողացել մտապահել. «Էդ պահին անհնար էր որևէ բան հիշել, մտածում էինք՝ ոնց տուն հասնենք»,- պատմում է Շողերը:

Երիտասարդ կինն ասաց, որ ոստիկանություն են զանգել, բողոք են ներկայացրել, դիմել են նաև «Էրեբունի» ԲԿ, որտեղ ռենտգեն են արել ամուսնու գլուխը և ստուգել հղի կնոջ վիճակը. «Ճնշումս ահավոր բարձրացել էր, շատ վախեցած էի, հազիվ ենք փախել»,- ասում է Շողեր Երվանդյանը:

Շողերի եղբայրը ահազանգել է Իրավապաշտպանների թեժ գծին, որտեղից էլ նրանց փաստաբան կտրամադրվի:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Արմեն15:46 - 21 ապրիլի, 2018
Հաաաաա? Իրոք????Բա որ 2 օր առաջ էլ հարևանս երեխային բժշկի էր տանում, և մի 20-30 թուլեք ճանապարհն էին փակում, և 2 ժամ չէր կարողանում հասնել հիվանդանոց????դա ոչինչ? Ինչ է եղել, դիմացեք, Նիկոլի հեղափոխությունը զոհեր է պահանջում, բա դուք պետք է զոհվեք, որ Նիկոլը դառնա իշխանություն:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ