Հինգշաբթի, 24 մայիսի

Արտերկրում բնակվող գիտնականների հայտարարությունը



Արտերկրում բնակվող հայ մի շարք գիտնականներ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Մենք՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի գիտնականներս, մեր համերաշխությունն ենք հայտնում Հայաստանում ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին:

Մենք լավատեղյակ ենք Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներին, եւ ուզում ենք մեր ներդրումն ունենալ մեր երկրի լուսավոր ապագայի կերտման գործում:

Անկախությունից ի վեր և հատկապես ՀՀԿ-ի ձեւավորած կառավարության տարիներին Հայաստանում գիտությունն անտեսվել է, ինչի պատճառով Խորհրդային Միությունից ժառանգած երբեմնի հզոր գիտակրթական համակարգի վերջին փշուրներն են մսխվում, մինչդեռ արդեն այն պետք է փոխարինված լիներ ավելի արդիական ու մրցունակ համակարգով: Չնայած խոստումնալից սկզբնական պայմաններին, այսօր մենք ստիպված ենք փաստել հսկայական անկման և ուղեղների աղետալի արտահոսքի մասին: Այսպիսի անկման դեմ քայլեր ձեռնարկելու փոխարեն տեսնում ենք գործադիր իշխանության կողմից գիտության ֆինանսավորման դե ֆակտո նվազեցում, բազմաթիվ գիտական հաստատությունների տարածքային և այլ ռեսուրսների առգրավում, գիտության ոլորտի բազմաթիվ խորքային խնդիրների նկատմամբ հանցավոր անտարբերություն, ինչպես նաեւ բացահայտ արհամարհական վերաբերմունք գիտնականների կողմից բարձրաձայնված հրատապ խնդիրների վերաբերյալ:

Մեր համոզմամբ, գիտության ոլորտի ակտիվ զարգացումը  պետք է դարձնել քաղաքական օրակարգի կարևոր բաղկացուցիչ, նպատակ ունենալով ստեղծել Հայաստանում միջազգայնորեն մրցունակ և ներկա մարտահրավերներին ստեղծագործ պատասխան ձևավորող գիտական համակարգ:

Ամենայն ուշադրությամբ հետեւում ենք Հայաստանում ընթացող դեպքերին եւ կոչ անում ներկա իշխանություններին եւ ոստիկանությանը ապահովել խաղաղ ցուցարարների անվտանգությունը եւ բացառել նրանց նկատմամբ բռնի ուժի կիրառումը:

Ներքոստորագրյալներս կոչ ենք անում Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, քանի որ իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում Հայաստանում, ի թիվս շատ այլ ոլորտների, գիտությունը նույնպես տարվել է կործանման ճանապարհով:

Հայտարարությունը բաց է, և այլ գիտնականներ նույնպես կարող են միանալ

 

Անահիտ Ղոչիկյան, կենսաքիմիկոս, իմունոլոգ, կենսաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Մոլեկուլային Բժշկության Ինստիտուտ, Կալիֆորնիա, ԱՄՆ (Հայաստանից հեռացել է 2000թ․)

Վազգեն Շեկոյան, ֆիզիկոս, պրոֆեսոր, CUNY, Նյու Յորք, ԱՄՆ (Հայաստանից հեռացել է 2002թ․)

Հրաչ Մարտիրոսյան, հայ և համեմատական լեզվաբանություն, PhD, Լեյդենի համալսարան, Նիդեռլանդներ (Հայաստանից հեռացել է 1995թ.)

Վազգեն Սարգսյան, տեսաբան ֆիզիկոս, ֆիզ․-մաթ․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող, Գիսենի համալսարան, Գերմանիա (Հայաստանից հեռացել է 2008թ․)

Ռուզան Սոխոյան, ֆիզիկոս, ֆիզ․-մաթ․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (Հայաստանից հեռացել է 2011թ․)

Իռենա Լոռյան, կլինիկական ֆարմակոլոգ, ավագ գիտնական, Ուպսալայի համալսարան, Շվեդիա (Հայաստանից հեռացել է 2008թ.)

Մարտին Խոջոյան, ֆիզիկոս, պոստդոկ, ‘Էքոլ Պոլիտեխնիկ’, Ֆրանսիա (Հայաստանից հեռացել է 2008թ․)

Կարեն Հովհաննիսյան, ֆիզիկոս տեսաբան, պոստդոկ, Օրհուսի համալսարան (Հայաստանից հեռացել է 2012թ.)

Կարապետ Մկրտչյան, տեսաբան ֆիզիկոս, պոստդոկ, Մաքս-Պլանկ Ինստիտուտ, Գերմանիա (Հայաստանից հեռացել է 2011թ.)

Բյուրակն Իշխանյան, նյարդա- և հոգելեզվաբան, պոստդոկ, Օրհուսի համալսարան, Դանիա (Հայաստանից հեռացել է 2011թ․)

Աշոտ Մարգարյան, գենետիկ, պոստդոկ, Կոպենհագենի հանալսարան, Դանիա (Հայաստանից հեռացել է 2013թ․)

Վահագն Մխիթարյան, ֆիզիկոս, պոստդոկ, ICFO, Բարսելոնա, Իսպանիայի Թագավորություն (Հայաստանից հեռացել է 2012թ.)

Գոռ Չաիլյան, կենսաքիմիկոս, պոստդոկ, Կալիֆոռնիայի Համալսարան, (Իռվայն), Կալիֆոռնիա, ԱՄՆ (Հայաստանից հեռացել է 2017թ.)

Ալբերտ Ոսկանյան, քիմիկոս, պոստդոկ, Հոնկ Կոնգի Համալսարան, Հոնկ Կոնգ (Հայաստանից հեռացել է 2012թ.)

Արմինե Հովակիմյան, կենսաքիմիկոս, պոստդոկ, Կալիֆոռնիայի Համալսարան, (Իռվայն), Կալիֆոռնիա, ԱՄՆ (Հայաստանից հեռացել է 2010թ.)

Արման Դարբինյան, մաթեմատիկոս, պոստդոկ, ENS, Փարիզ, Ֆրանսիա (Հայաստանից հեռացել է 2012թ․)

Ալբերտ Գևորգյան, բիոինֆորմատիկայի մասնագետ, ծրագրավորող, Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն (Հայաստանից հեռացել է 2003 թ.)

Դավիթ Քալանթարյան, ֆիզիկոս, ծրագրավորող DESY, Գերմանիա (Հայաստանից հեռացել է 2010թ․)

Էլվիրա Խաչատրյան, նյարդաբան և կենսաբժշկական գիտությունների թեկնածու, Լյուվենի Կաթոլիկ Համալսարան, Բելգիա (Հայաստանից հեռացել է 2012թ․)

Վահան Նանումյան, ֆիզիկոս, տվյալագետ, PhD թեկնածու, ETH Zurich, Ցյուրիխ, Շվեյցարիա (Հայաստանից հեռացել է 2011թ․)

Վահան Սարգսյան, տնտեսագետ, PhD թեկնածու, CERGE-EI, Պրահա, Չեխիա (Հայաստանից հեռացել է 2011 թ․)

Անի Ազատյան, մոլեկուլային կենսաբան, Ph.D. ուսանող, Կարոլինսկայի ինստիտուտ, Ստոկհոլմ, Շվեդիա (Հայաստանից հեռացել է 2011թ.)

Սերինե Ավետիսյան, հոգելեզվաբան, PhD ուսանող, Պոտսդամի համալսարան, Գերմանիա (Հայաստանից հեռացել է 2013թ.)

Տիրան Մանուչարյան, բանասեր, PhD ուսանող, Սենթ Էնդրյուսի համալսարան, Միացյալ Թագավորություն (Հայաստանից հեռացել է 2014թ․)

Եվա Հակոբյան, քաղաքագիտություն, Ph.D. ուսանող, Մոնրեալում Քվեբեկի համալսարան (UQAM), Քվեբեկ (Հայաստանից հեռացել է 2016թ․)

Էմանուելա Ավագյան, կլինիկական լեզվաբան, մաստեր, Խրոնինգենի համալսարան, Պոտսդամի համալսարան, Արևելյան Ֆինլանդիայի համալսարան, Խրոնինգեն, Նիդեռլանդներ (Հայաստանից հեռացել է 2017թ․)


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Զարեհ Ա11:08 - 23 ապրիլի, 2018
ինչպես միանանք?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ