Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը բերման է ենթարկվել



Քիչ առաջ քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը «Հետք»-ին ահազանագել էր այն մասին, որ քաղաքագետ Արմեն Գրիգորյանին առևանգել են անհայտ անձինք: Գրիգորյանի հեռախոսահամարը տևական ժամանակ անհասանելի էր, սակայն քիչ առաջ մեզ հաջողվեց կապ հաստատել նրա հետ:

Վերջինս երկար խոսել չկարողացավ:

«Ես քննչականում եմ, ինձ բերման են ենթարկել»,- ասաց Գրիգորյանը: Թե ինչու են քաղաքացուն բերման ենթարկել անհայտ անձինք, և ինչպես են բերման ենթարկել, որ ականատեսներն այդ գործընթացը ընկալել են որպես առևանգում, մեզ այս պահին հայտնի չէ:

Այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը: 

 

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ