Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Սերժ Սարգսյանի պատասխանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին



Վարչապեետ Սերժ Սարգսյանն անձագանքել է այսօր «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին, որտեղ շրջանավարտները կոչ էին արել Ս. Սարգսյանին հավատարիմ մնալ՝ վարչապետի պաշտոնին չհավակնելու իր խոստմանը:  

«Ծանոթանացել եմ մի խումբ շրջանավարտների կողմից ինձ ուղղված բաց նամակին և անհրաժեշտ եմ համարում, որ անմիջապես ինձնից լսեք այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը:

Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված:

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ձեզ հետ քննարկելու զարգացման ուղղությամբ մեր քայլերը և ապագայի տեսլականը։ Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը: Ուրախալի է, որ ձեզանից շատերը այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին։

Իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով. բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։

Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ: Այդ ամենամեծ գործում մենք ապավինելու ենք նաև «Լույսի» համայնքի ներուժին»,- ասել է վարչապետ Ս. Սարգսյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (7)
1. Մելինե21:48 - 21 ապրիլի, 2018
Հաշվի առնելով էս օրերին ոստիկանների/կարմիր բերետավորների գազազած հարձակումները խաղաղ ցուցարարների վրա և նախկինում ազատազրկված քաղբանտարկյալներին, ինչ ժողովրդավարության մասին ա խոսքը? Հայաստանում ժողովրդավարությունը խիստ կաղում ա, ցավոք... Ու համամիտ եմ երեխեքի հետ. տղամարդը, հատկապես պետական պաշտոն զբաղեցրած տղամարդը, պարտավոր ա իրա խոսքը պահելու:
2. Կարեն Սարգսյան22:51 - 21 ապրիլի, 2018
Խիստ տարօրինակ ու ցավալի է այն, որ անգամ այս ծանր, ծայրահեղ լարվածության պահին այս մարդը չկարողացավ ասել գոնե մեկ իմաստավորված նախադասություն։ ԵՍ եմ նպաստել ձեր կրթությանը, ԵՍ եմ ստեղծել ժողովրդավարությունը Հայաստանում, միայն ԵՍ ներկա պայմաններում կարող եմ ղեկավարել Հայաստանը։ Ոչ մի հիմնավորող բառ! Ես, ես, ես...ու էս մարդը, որ պարզապես անընդունակ է իմաստավոր արտահայտվել, մինչև օրս որպես քաղաքական գործիչ աշխարհում ներկայացրել է Հայաստանը։
3. Կարեն23:12 - 21 ապրիլի, 2018
Քո վարչապետ լինել կամ չլինելը ազդեցություն չի ունենալու տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։ Իսկ Արցախի խնդիրը ոչ մինչև հիմա կարացար լուծել, ոչ էլ պիտի կարանաս։ Դու երկիրը չես կարա ուժեղացնես, ի՞նչ Արցախի խնդիր լուծելու մասին կարա խոսք լինի։ Արցախի խնդիրը դեռ տասնյակ տարիներ լինելու է, ու պահանջելու է շատ ուրիշ կարողություններ լուծելու համար, որոնք դու չունես։ Մենք քո կարիքը չունենք գալիք տասնյակ տարիների ընթացում։ Ժամանակն է արդեն։ Գնա։
4. Karine23:26 - 21 ապրիլի, 2018
Господин Серж Саргсян вы наверное не в курсе у нас в стране полный беспредел .Большинство чиновников злоупотребляют своим положением,всюду коррупция,нищенская пенсия и зарплата.Скажите пожалуйста как может наше молодое поколение с этим смириться? В парламенте часть депутатов неграмотные и они должны принимая законы вершить нашими судьбами.Больно до слез за Армению,за свой народ,за мой родной город где я родилась ...
5. Ռշտուն Մարտիրոսյան02:50 - 22 ապրիլի, 2018
Կարծում եմ, որ այս պատասխանը Սեժ Սարգսյանի հերթական անհեթեթ պատասխան-մեկնաբանություններից մեկն է: Արդյոք պատասխանում ակնարկվում է, որ ինքը միակ ու անփոխարինելի քաղաքական գործիչն է, որ կարող է առաջնորդել երկիրը ծանր աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաներում: Եվ եթե արցախյան խնդրի լուծումը երկարաձգվի 10 կամ 20 տարի, ապա նա այդ ամբողջ ընթացում պետք է ղեկավարի Հայաստանը: Անհեթեթություն ...
6. Լիլիթ17:10 - 22 ապրիլի, 2018
Սերժ Սարգսյան մի՞թե սա եք համարում ''երկրի անվտանգ զարգացում և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքեր", երբ թշնամին մտնում է Ծիծեռնակաբերդ ու թուրքի երգ երգում: Նայեք ձեր շուրջը, մի ամբողջ ազգ ոտքի է կանգնել ու պայքարում իր իրավունքների համար: Հայի հոգին անկոտրում է իմացեք, ինչքան փորձեք ճնշել այնքան հակառակ արդյունքն եք ստանալու: Ուշքի եկեք ու լայն բացեք ձեր աչքերը ու իրենց իրավունքների համար պայքարող ազգի վրա ոստիկաններին ուղարկելու փոխարեն ուղարկեք ՀՀ-ի սահմանները նույն ոգևորությամբ թող պահեն, որ թուրքը կողքից չուրախանա...Զարմանալիա ոնցե՞ք հանգիստ խղճով քնում գիշերները: 2016-ի ապրիլյան զոհերի թափած արյունը ձեր խղճինա լա՜վ իմացեք!!!!!
7. Գեւորգ09:06 - 23 ապրիլի, 2018
Մարդն իսկապես կորցրել է իրականության զգացումը եւթե մանկապարտեզի մակարդակի նման անհեթեթ պատասխան է տալիս գիտնականներին: Իսկ սա պարզապես Գալուստ պապի հնարած ախմախ թեզն է՝- ,,քանի դեռ Արցախի խնդիրը կա, ինքը պտի մնա,, Սակայն այստեղից նաեւ պարզ հետեւում է՝ - ,,քանի դեռ ինքը կա, Արցախի խնդիր չի լուծվի ... որպիսզի ինքը շատ երկար լինի!,, Ահա թե ինչպիսի իմաստակների ձեռքն է ընկել հայ ժողովուրդը ... (թուրքի ասած՝ «օյինբազների»)
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ