HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նյութերն ուղարկվել է Քննչական կոմիտե

Գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելու դեպքի մասին. 

«ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյանի մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը:

ՀՀ գլխավոր դատախազությունն անմիջապես այդ հրապարակումները և հաղորդումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter