Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ցուցարարները 1 ժամով կանգնեցրել են Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը



Ցուցարարները կանգնեցրել են Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը և մոտ մեկ ժամ պարբերաբար փակ պահել միջպետական ճանապարհը:

Այս մասին «Հետք»-ին տեղեկացրին ցույցի մասնակիցները, նշեցին, որ որոշ ժամանակ անց ժամանել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և պահանջել չխոչընդոտել երթևեկության ընթացքը: Ցուցարարների մի մասը տեղափոխվել է Կողբ համայնք:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը: 

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ