HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկված քաղաքացուն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Լ. Ս.-ն և հայտնել, որ այսօր՝ ժամը 15:00-16:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում ամուսնու՝ Հ. Ս.-ի հետ մեքենայով երթևեկելիս իրենց է մոտեցել Ոստիկանության 10 աշխատակից և բռնություն գործադրել իրենց նկատմամբ:

Լ. Ս.-ն հայտնել է, որ երբ ամուսինը հետիոտնին ճանապարհը զիջելու համար մեքենան կանգնեցրել է հետիոտնային անցումի վրա, ոստիկանները մոտեցել են մեքենային և ամուսնու՝ մեքենայից դուրս գալուց հետո հարձակվել ու բռնություն են գործադրել նրա նկատմամբ, ապա ուժով մտցրել են ճանապարհային ոստիկանության մեքենա:

Լ. Ս.-ի փոխանցմամբ՝ ոստիկանները փորձել են բռնություն գործադրել նաև իր նկատմամբ և խլել մեքենայի բանալիները, սակայն վերջինս կարողացել է խուսափել դրանից և հեռացել: Այս պահին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը գտնվում է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում, սակայն նրան թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկված անձի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter