
Սամվել Ալեքսանյանը և Առաքել Մովսիսյանը ցուցարարներ են ցրում
Այսօր առավոտից տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոտքով հարվածում Հարավարևմտյան թաղամասում (ՀԱԹ) փողոց փակած ցուցարարին։ Ալեքսանյանն իր թիմակիցների հետ փողոցը փակած վարորդներին բռնության կիրառմամբ նստեցնում է մեքենաները և ստիպում քշել ու հեռանալ։
Ցուցարարների երթը խոչընդոտելու գործին է լծվել նաև Առաքել Մովսիսյանը, ով Արգավանդի խաչմերուկում իր թիմակիցների հետ փակել է փողոցները՝ թույլ չտալով մարդկանց տեղաշարժը։
Այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել