HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Վանաձորում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը նշել է՝ բերման ենթարկվելիս ոստիկաններն իրեն հարվածել են

Մոտ մեկ ժամ առաջ ոստիկանների ուղեկցությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել «Քայլ արա, մերժիր Սերժին» ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Արմեն Մայիլյանը:

Վերջինս կենտրոնում գանգատվել է որովայնի ստորին հատվածի ուժեղ ցավերից ու նշել, որ բերման ենթարկվելու, ոստիկանական բաժանմունք տեղափոխվելու ժամանակ իրեն հարվածել են:

Նյարդաբանի, էնդոկրինոլոգի ու սոնոգրաֆիկ հետազոտման արդյունքում երիտասարդի մոտ ախտորոշվել է ձախ ամորձու սալջարդ, վեգետատիվ կրիզ:

Տուժածը հրաժարվել է բժշկի կողմից առաջարկվող ստացիոնար բուժումից, չնայած նրան, որ բժիշկները զգուշացրել են հնարավոր բոլոր բարդությունների մասին:

Այսօր 6 ժամից ավելի տևած ինքնաբուխ ակցիայի ժամանակ Ա. Մայիլյանը մի քանի անգամ բանավիճել էր ոստիկանների, մասնավորապես ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի հետ՝ փորձելով տարբեր իրավիճակներում պաշտպանել քաղաքացիների շահերն ու իրավունքները:

Րոպեներ առաջ մեզ հայտնի դարձավ, որ երիտասարդը հետազոտվելուց ու ախտորոշվելուց հետո ոստիկանների ուղեկցությամբ հեռացել է բժշկական կենտրոնից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter