HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին բերման ենթարկեցին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի անարդյունք հանդիպումից մեկ ժամ անց Էրեբունի-Արցախ խաչմերուկում ցուցարարներին դիմավորեց ոստիկանական պատը:

Տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի

Հատուկ ջոկատայինները բերման ենթարկեցին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին: Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա:

Արցախի պողոտայից, ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից հետո, շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվեց ցուցարարներից մեկը: Մեր տեղեկությամբ՝ վիրավորը «Գալա ՀԸ» վարորդ Արմեն Պետրոսյանն է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները չմանրամասնեցին, թե քաղաքացին ինչ վնասվածք է ստացել:

Դիմակավորված ոստիկանական հատուկ ջոկատայիններն այնուհետև քաշվեցին Արցախի պողոտայից: Այս պահին պողոտան առաջին շարքով հսկողություն են իրականացնում մահակներով ոստիկանները: Ցուցարարների հոծ զանգված քայլերթով ցանկանում է շարժվել Կենտրոն՝ բախումներից խուսափելու համար:

Այս պահին Արցախի փողոցում ոստիկանության մեծաթիվ ուժեր են կուտակված, այդ թվում՝ կարմիր բերետավորներ:

12:20

Րոպեներ առաջ բախման վայրից հեռացան փողոցը փակած մահակներով ոստիկանները, սակայն տարածքում ոստիկանների մի խումբ շարունակում է հսկողություն իրականացնել:

12:45

Հանրապետության հրապարակից քայլերթով Էրեբունի վարչական շրջան հասած հարյուրավոր ցուցարարներ եւ էրեբունցիներ այս պահին քայլերթով եւ մեքենաներով բողոքի ակցիա են իրականացնում Էրեբունի փողոցի երկայնքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter