HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարարները փակել են ոստիկանության Շենգավիթի բաժին տանող ճանապարհները (թարմացվող)

Լիանա Սայադյան

Ցուցարարները փակել են ոստիկանության Շենգավիթի բաժին տանող ճանապարհները, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

Վարորդներն իջնում են մեքենաներից, թողնում դրանք փողոցում և հեռանում: Ոստիկանությունը փորձում է հեռացնել այդ մեքենաները, որպեսզի ճանապարհը բացվի:

Մարդիկ նորից ու նորից փորձում են փակել Գարեգին Նժդեհ փողոցը, ոստիկանությունը թույլ չի տալիս, և նրանք, ի նշան իրենց խաղաղ և անզեն լինելու, ձեռքերը բարձրացնում են վերև:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց էլ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter