Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Բյուրեղավանցի դպրոցականներն ու երիտասարդները փակել էին ճանապարհը․ նրանք գալիս են միանալու Երևանի ցուցարարներին (տեսանյութ)




Բյուրեղավանցի տասնյակ դպրոցականներ և երիտասարդներ քիչ առաջ փակել էին Բյուրեղավանի  ճանապարհը և Արզնու խաչմերուկը։ Նրանք կոչ էին անում արզնեցիներին միանալ իրենց։ 

Բյուրեղավանի ոստիկանությունը թեև քիչ առաջ ազատեց Արզնու խաչմերուկը ցուցարարներից, սակայն խցանումներ են ամբողջ ճանապարհին։ Մի խումբ դպրոցականներ շարունակում են իրենց երթը դեպի Երևան՝ միանալու Մաշտոցի պողոտայի ցուցարարներին։ 

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ