HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն զգուշացնում է

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտան­գու­թյան ծառա­յու­թյունը մեկ անգամ ևս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարու­նակ­վում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հան­ցա­գործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող և հակաօրինական նպատակներ հետապնդող հիշյալ ան­ձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, և պետական ու հասարա­կա­կան անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով ձեռ­նարկվում են համա­պա­­տասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերացման, ահա­­բեկ­չա­կան ու ծայրահեղական ցանկա­ցած դրսևորումների և հանրորեն վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատակով ՀՀ ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յու­թյունը լիարժեք կիրառելու է օրեն­քով իրեն վերա­պահ­ված հա­կազդման միջոցների ողջ գործիքակազմը»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter