HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Բողոքի ակցիաները շարունակվում են Սպիտակում և Վանաձորում․ դրանք մեկնարկել են նաև Ստեփանավանում

Այսօր վաղ առավոտից Լոռու մարզի տարբեր համայնքերում մեկնարկել են բողոքի ակցիաներ։ Առավոտյան տարբեր քաղաքային և գյուղական համայնքներից հավաքված ցուցարարները փակել էին Սպիտակ - Գյումրի ավտոճանապաարհը, որը կարճ ժամանակ անց ստիպված են եղել բացել ոստիկանների ճնշման տակ։

Ժամը 14։00-ին միաժամանակ բողոքի ակցիաներ են մեկնարկել Ստեփանավանում, Սպիտակում և Վանաձորում։ Ստեփանավանում անցկացվող հանրահավաքից հետո Սպիտակի տարածաշրջանի բնակիչները փակել են Ստեփանավան տանող ճանապարհը։ Փակ է Սպիտակից Երևան գնացող ճանապարհը։

Վանաձորում մեծաթիվ ոստիկաններ են հսկում ակցիայի մասնակիցների տեղաշարժը՝ նրանց արգելելով քայլել փողոցներով։ Տիգրան Մեծ փողոցով քայլերթի ժամանակ, երբ մի քանի երիտասարդներ փորձեցին փողոց դուրս գալ, ոստիկանները նրանց նկատմամբ բռնի ուժ կիրառեցին և երեք քաղաքացու բերման ենթարկեցին։

 

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter