HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Գրող Արամ Պաչյանին բերման են ենթարկել

Բերման են ենթարկել գրող Արամ Պաչյանին։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու համար զանգահարեցինք «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն, որտեղից հաղորդեցին, որ Պաչյանին բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժանմունք։

Խմբագրությունից տեղեկացրին, որ Պաչյանի մոտ օրաթերթում աշխատելու մասին հավաստող վկայական այդ պահին չի եղել, եւ վերջինիս բերման են ենթարկել որպես ցուցարարի․ պատճառը պարզաբանված չէ։

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter