HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քաղաքացիական հագուստով անձինք բռնությամբ տարել են կուսակցության անդամ Տիգրան Ավինյանին

Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական շենքի մոտից քաղաքացիական հագուստով անձինք բռնությամբ տարել են կուսակցության անդամ Տիգրան Ավինյանին: Այս մասին «Հետք»-ին հայտնեց ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը:

Աժմ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանը և Արամ Սարգսյանը Հանրապետության հրապարակում են:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:

Ինչպես մեզ հայտնեց Տ․ Ավինյանի կինը, նա այժմ ոստիկանության Էրեբունու բաժնում է։

Լուսանկարը` Տ․Ավինյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter