HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գավառում բողոքի երթ է

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այս պահին բողոքի երթ է։ «Դուրս ենք եկել մեր բողոքի ձայնը բարձրացնելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ և մեր ազատության համար։ Այս պահին երթին մասնակցում է մոտ 200 քաղաքացի Գավառից և հարակից շրջաններից»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց երթի մասնակից Դավիթ Ղարաբաղցյանը։ 

«Մենք խաղաղ երթ ենք անցկացնում։ Տարածքում նաև ոստիկաններ կան։ Որևէ միջադեպ չի եղել»,- ասաց Դ. Ղարաբաղցյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա երթը կեզրափակվի Գավառի պետական համալսարանի մոտ։ Իսկ վաղը, հնարավոր է, ուղևորվեն Երևան՝ միանալու մայրաքաղաքի բողոքի ակցիաներին ու հանրահավաքին։

Ժամեր առաջ էլ իրենց բողոքն արտահայտելու համար Գեղարքունիքի մարզի մի շարք քաղաքացիներ որոշ ժամանակով փակել էին Սևան-Երևան ճանապարհի մի հատված՝ Հայրավանք եկեղեցուց ոչ հեռու։

Երեկ և նախորդող օրերին Գավառի երիտասարդությունը ևս մասնակցել է Երեւանում ընթացող բողոքի միջոցառումներին։

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ.մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:

Լուսանկարները՝ Վարդան Դադիկյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter