HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դուրս եկեք փողոցներ, դուք եք տերը այս երկրի». ձերբակալված Դավիթ Սանասարյանի հայտարարությունը

Այսօր կեսգիշերին ձերբակալված Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, Ֆեյսբուքի իր էջում տարածել է Սանասարյանի հայտարարությունը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ Դրանում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ։ Ազատության և անկախության համար մղվող մեր պայքարն արդեն իսկ հեղափոխություն է ամրագրել։ Անկախ այն հանգամանքից, որ այս պահին շարժման առաջնորդներս ապօրինի ձերբակալվել ենք չեն դադարում քաղաքացիական անհնազանդության դրսևսորումները, որից մեկին էլ այսօր ականատես եղա դատաբժշկական փորձաքննությունից ձերբակալվածների պահման վայրն (ՁՊՎ) տեղափոխվելու ժամանակ, երբ քաղաքացիները փակել էին Չարենցից Նալբանդյան տանող ճանապարհը։

Սիրելիներս

Ընկերներիս և ինձ ազատությունից զրկել, պայքարող քաղաքացիներին ահաբեկելը, նրանց գույքը վնասելը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի ստեղծած ապօրինի ռեժիմն իր վերջին ճիգերն է գործադրում ժողովրդից խլած իշխանությունը պահելու համար։ Այս պահին զրկված լինելով ամբողջական տեղեկատվությունից այնուամենայնիվ տեղյակ եմ, որ ընկերներիցս ոմանք դեռ ազատության մեջ են և շարունակում են համատեղ սկսած պայքարը, որի նպատակը ոչ միայն Սերժ Սարրգսյանի ռեժիմից ազատվելն է, այլ՝ նոր, ժողովրդավարական համակարգի հաստատումը։

Պաշտելի քաղաքացիներ․

Տևական իմ պայքարի ընթացքում միշտ հավատացել եմ ձեզ, հավաքականության այս սպասված ու բախտորոշ օրերին, հավատացել եմ, որ արժանապատվություն ունենք և ոչ մի զարգացած ազգից պակաս չենք։ 

Կոչս՝ երբեք, երբեք, երբեք չդադարեք պայքարել, արեք խաղաղ անհանզանդության ձեր քայլը և մերժեք Սերժին ու իր համակարգին։

Մեր հաղթանակը մոտ է, դուրս եկեք փողոցներ դուք եք տերը այս երկրի։

Ձեզ սիրող

ՀՀ հպարտ քաղաքացի Դավիթ Սանասարյան»։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է երեկ կեսգիշերին։ Վերջինս կասկածվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով և 225.1 հոդվածով նախատեսված արարքների կատարման մեջ: Այսինքն` Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը:

Ապրիլի 13-ից առ այսօր Երևանում բողոքի ցույցներ ու հանրահավաքներ են կազմակերպվում, որոնց ընթացքում տեղի ունեցած գործողություններն իշխանության կողմից որակվել են զանգվածային անկարգություններ։ Այսօր ձերբակալվել են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյան։ Ձերբակալվել են նաև հավաքներին ակտիվ մասնակցություն ունեցող քաղաքացիներ Արմեն Գրիհգորյանը, Դավիթ Սանասարյանը, Տիգրան Մազմանյանը և այլ անձինք»։

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter