
Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դարձյալ հայտնի չէ. Ոստիկանության Սևանի բաժնից նրան տեղափոխել են այլ վայր
Փաստաբան Ռուստամ Բադասյանը քիչ առաջ հասել է Ոստիկանության Սևանի բաժին`տեսակցելու Նիկոլ Փաշինյանին, սակայն պարզվել է, որ Փաշինյանն այնտեղ չէ:
«Ոստիկանության Սևանի բաժնի պետն ինձ ասաց, որ Փաշինյանն իրենց մոտ եղել է, սակայն հիմա այստեղ չէ, նրան տեղափոխել են»,- ասաց փաստաբանը:
Վերջինս այժմ փորձում է կապ հաստատել քննիչի հետ`պարզելու համար Փաշինյանի գտնվելու վայրը, սակայն առայժմ քննիչի հետ կապվել չի հաջողվել։
«Սա արդար դատաքննության և մի շարք այլ հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է»,- մեզ հետ զրույցում ասաց Բադասյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-ի առավոտյան ձերբակալվել է, և նրա գտնվելու վայրը տևական ժամանակ հայտնի չէր, իսկ քիչ առաջ լուր տարածվեց այն մասին, որ Փաշինյանը գտնվում է Ոստիկանության Սևանի բաժնում: Այժմ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանին դարձյալ անհայտ վայր են տեղափոխել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել