HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դարձյալ հայտնի չէ. Ոստիկանության Սևանի բաժնից նրան տեղափոխել են այլ վայր

Փաստաբան Ռուստամ Բադասյանը քիչ առաջ հասել է Ոստիկանության Սևանի բաժին`տեսակցելու Նիկոլ Փաշինյանին, սակայն պարզվել է, որ Փաշինյանն այնտեղ չէ:

«Ոստիկանության Սևանի բաժնի պետն ինձ ասաց, որ Փաշինյանն իրենց մոտ եղել է, սակայն հիմա այստեղ չէ, նրան տեղափոխել են»,- ասաց փաստաբանը:

Վերջինս այժմ փորձում է կապ հաստատել քննիչի հետ`պարզելու համար Փաշինյանի գտնվելու վայրը, սակայն առայժմ քննիչի հետ կապվել չի հաջողվել։ 

«Սա արդար դատաքննության և մի շարք այլ հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է»,- մեզ հետ զրույցում ասաց Բադասյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-ի առավոտյան ձերբակալվել է, և  նրա գտնվելու վայրը տևական ժամանակ հայտնի չէր, իսկ քիչ առաջ լուր տարածվեց այն մասին, որ Փաշինյանը գտնվում է Ոստիկանության Սևանի բաժնում: Այժմ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանին դարձյալ անհայտ վայր են տեղափոխել:

Մեկնաբանություններ (1)

Anna
սուտը ստի վրա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter