HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Բարսեղյանի կալանքի վերաբերյալ նիստն ընդմիջվել է և կշարունակվի ապրիլի 23-ին

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կալանքի վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվել է և կշարունակվի ապրիլի 23-ին, ժամը 12:00-ին: Այս մասին «Հետք»_ին ասաց Բարսեղյանի փաստաբան  Հայկուհի Հարությունյանը:

Պաշտպանական կողմը դատարան միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով Բարսեղյանի մեղադրանքի հիմքում դրված  տեսանյութեր, և դատավոր Արտուշ  Գաբրիելյանն այդ միջնորդությունը բավարարել է:

Նշենք, որ Լևոն Բարսեղյանը քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում՝ ուղիղ եթերով պատմել է իր կալանքի վերաբերյալ դատական նիստի մանրամասները:

Բարսեղյանն ապրիլի 21-ին Գյումրուց բերման էր ենթարկվել, ապա ստորագրությամբ ազատ արձակվել։  Ապրիլի 22-ին  Բարսեղյանը նորից բերման էր ենթարկվել և ժամեր շարունակ նրա գտնվելու վայրը հայտնի չէր։ Ապա պարազվեց, որ նա ՀՔԾ-ում է, և տանում են դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննելու:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter