Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը



Ապրիլի 22-ին՝ ժամը  20:00-ի սահմաններում, ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը: Վերջինս կասկածվում է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ  (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը): Այս մասին  «Հետք»_ին ասաց Ավինյանի փաստաբան Ռուստամ Բադասյանը` տեղեկացնելով, որ պատրաստվում է բողոքարկել ձերբակալման որոշումը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Հայաստանում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաներ են սկսվել: Ապրիլի 17-ին Սարգսյանը դարձել է վարչապետ, սակայն բողոքի այցիաները չեն մարում: Օրեր շարունակ ցուցարաները ժամանակավորապես խափանելո են Երևանի  կենտրոնական փողոցների երթևեկությունը, շրջափակել պետական շենքեր, մարզերում փակվել է միջպետական ճանապարհ,  կազմակերպվելեն դասադուլներ և բողոքի այլ ակցիաներ: Իշխանությունները տեղի ունեցած իրադարձությունները որակել են զանգվածային անկագրություն և քրեական գործ հարուցել, որի շրջանակներում այսօր ձերբակալվել են Ազգային ժողովի երեք պատգամավոր`Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, ինչպես նաև այլ քաղաքացիներ: Այս գործի շրջանակում է, որ Տիգրան Ավինյանը կասկածյալի կարգավիճակով ձերբակալվել է:

Լուսանկարը`Տիգրան Ավինյանի ֆեյսբուքի էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ