HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իշխանությունը որոշել է ԱԺ-ից հետ կանչել գլխավոր դատախազի միջնորդագիրը ձերբակալված պատգամավորների մասին

Քիչ առաջ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ իրենք որոշում են կայացրել, որ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի ձերբակալված 3 պատգամավորների վերաբերյալ միջնորդագիրը ԱԺ-ից հետ վերցվի:

«Ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի հետ հանդիպման, որպեսզի բանակցենք եւ լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարեւոր է, եւ ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք եւ սթափություն, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք հայերս, անկախ նրանից, թե ինչքան բարդ խնդիր, նեղվածություն, չլուծված հարցեր կան, կարող ենք նստել եւ տրամաբանական լուծում գտնել»:   

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի կանոնակարգի 108-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գլխավոր դատախազը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացնում ԱԺ նախագահին:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ առավոտյան կարճատեւ հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի եւ ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008 թ.-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց էլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը ձերբակալվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter