HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որևէ մեկը մեր շարժման անունից չի կարող կոչ անել, որ մարդիկ հեռանան փողոցից»,- Լենա Նազարյանի հայտարարությունը

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այս պահին փողոցում են գտնվում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր խաղաղ, ապակենտրոն, առանց որևէ մեկի առաջնորդության իրականացնում են երթեր։ Նմանատիպ ցույցեր տեղի են ունենում նաև մարզերում։ Ես նորից փոխանցում եմ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ շարունակել բողոքի գործողությունները։ Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պահվում է ձերբակալվածների պահման վայրում։

Այսօր առավոտյան հանդիպել եմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Նա առաջարկում էր նստել սեղանի շուրջ՝ իրավիճակին խաղաղ լուծում տալու համար։ Պարոն Բաբլոյանը առաջ քաշեց մի պայման, որ սեղանի շուրջ նստելու համար չպետք է լինի փողոցի ճնշում, այսինքն՝ երթեր և հավաքները պետք է դադարեն։ Ես շատ հստակ պատասխանեցի, որ սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Բացի այդ, ասացի, որ մեզանից ոչ մեկը չի կարող հանդես գալ հայտարարությամբ, որ մարդիկ հեռանան փողոցից։ Որևէ մեկը մեր շարժման անունից չի կարող նման կոչով հանդես գալ»,-հատված հայտարարությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter