HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բողոքի ակցիաներ Նյու Յորքում, Պրահայում եւ Գլենդելում (լուսանկարներ)

Վերջին օրերին արտերկրում գտնվող մեր հայրենակիցները տարբեր խոշոր քաղաքներում իրականացնում են բողոքի ցույցեր հիմնականում տվյալ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց։

Պրահայում գտնվող Լիլլի Ղազարյանը հեռախոսազրույցի միջոցով մեզ հաղորդեց, որ երեկ Պրահայում ՀՀ դեսպանության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հանդիպել են նաեւ դեսպանի հետ, որը նշել է, որ այս պահին ոչինչ անել չի կարող։

Ակցիայի մասնակիցները ՀՀ քաղաքացիներին կոչ են արել ոչնչից չվախենալ, նրանցից մի քանիսը հայտարարել են, որ Հայաստան են հետ վերադառնալու։ Լիլլի Ղազարյանը նշեց նաեւ, որ բողոքի ակցիայից հետո երեկոյան 40-50 հոգի հավաքվել են հետագա քայլերի հաջորդականությունը քննարկելու, քանի որ այս մի ակցիան բավարար չեն համարում։

Լուսանկարները տրամադրել է Լիլլի Ղազարյանը

Ապրիլի 21-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Նյու Յորքում։ Նյու Յորքից լուսանկարները մեզ է տրամադրել ակցիայի մասնակից Հասմիկ Զաքարյանը։

Ապրիլի 22-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Գլենդելում։ Սերժ Թանկյանն «Ինստագրամի» իր պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Գլենդելում բնակվող հայերին միանալ բողոքի ակցիային։

UCLA-ի դասախոս, մեր հայրենակից Անահիտ Արամունի Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ բողոքի ակցիայից՝ նշելով․ «WOW! Սերժ, Լոսը մերժում է քեզ»։

«Eyewtness News»-ի փոխանցմամբ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասնում էր 5000-ի։ Տեսանյութը՝  այստեղ։

Լուսանկարները՝ Անահիտ Արամունի Քեշիշյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter