HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանի թանգարանի աշխատակիցների հորդորը՝ Ռիտա Սարգսյանին և դուստրերին. «Բացատրեք Ձեր ամուսնուն և ձեր հորը, որ գոնե հանուն ձեր գեղեցիկ ընտանիքի հաջորդ սերունդների, նա անհապաղ պետք է հեռանա»

Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակիցները բաց նամակով դիմել են տիկին Ռիտա Սարգսյանին և դուստրերին.

«Հովհաննես Թումանյանի թանգարանի լավ բարեկամ, հարգելի Տիկին Ռիտա, սիրելի Անուշ եւ Սաթենիկ.  Մեծ Տիեզերքում  գործում են հստակ օրենքներ՝ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ, որոնք  հնարավոր չէ խախտել կամ շրջանցել խորամանկությամբ կամ հարստությամբ: Դա ՊԱՏԱՍԽԱՆԻ ԿԱՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՕՐԵՆՔՆ Է:  Սա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ մասնավոր ապացույցների կարիք չունի: Ապացույցը Կյանքն է: Որևէ մեկին չի հաջողվել ԽՈՒՍԱՓԵԼ  հատուցումից: Միայն թե շատ հաճախ նախորդների կատարածի համար ՀԱՏՈՒՑՈՒՄ են հաջորդները: Հուսով ենք հասկանալի է, որ խոսքը մարդկային վրեժխնդրության մասին չէ:  Սիրելի Անուշ, Դուք տևական ժամանակ ապրել եք Վատիկանում և առիթներ եք ունեցել շփվելու Ֆրանցիսկոս Պապի հետ: Իսկ նրա հետ շփումը անխուսափելիորեն իմաստնացրել է Ձեզ: Ուստի, սիրելի Տիկին Ռիտա և դուստրեր, դիմում ենք խնդրանքով՝ բացատրեք Ձեր ամուսնուն և ձեր հորը, որ գոնե հանուն ձեր գեղեցիկ ընտանիքի հաջորդ սերունդների,  նա անհապաղ պետք է հեռանա, որպեսզի մեղմվի ակամայից ձեր ողջ ընտանիքի հանդեպ առաջացած հասարակական ատելությունը»: 

Հովհ. Թումանյանի թանգարանի աշխատակիցներ

Նարինե Խաչատուրյան

Անի Եղիազարյան

Մարիամ Թորոսյան

Մանե Խաչատրյան

Անահիտ Նալբանդյան

Ֆելիքս  Գյոդակյան

Արամ Համբարձումյան
Անահիտ Ստեփանյան

Գոհար Մարտիրոսյան

Անահիտ Մկրտչյան

Էմմա Համբարձումայն

Սիրանուշ Հակոբյան

Մարինա Բաղդասարյան

Սուսաննա Ադամյան

Մայտա Պոշկեզենյան

Մարիա Ադամյան

Ազնիվ Վարդանյան

Ասյա Հակոբյան

Թամարա Արամյան

Վեռա Հայրապետյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter