HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողները դիմում են Սերժ Սարգսյանին

Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողները դիմում են Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան,

Ժողովրդավարության հիմքում ընկած են երկու հիմնական հասկացություններ` ժողովրդի կամքը և օրենքի գերակայությունը: Այս երկու սկզբունքները լուրջ սպառնալիքի տակ են գտնվում ապրիլ 22-ի առավոտյան ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունների պատճառով: Խաղաղ ցուցարարների և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի մեծամասշտաբ ձերբակալությունների օրինական հիմքերը չհիմնավորված են, կամ առնվազն պարզ չեն: Ոստիկանության կողմից անչափահասների նկատմամբ բռնությունը, առանց նախազգուշացման հատուկ միջոցների կիրառումը և մասնավոր սեփականության ոչնչացումը ևս մեկ անգամ փաստում են, որ առկա է կառավարությանը պատկանող հայեցողական իշխանության համակարգված չարաշահում:

Մասնավորապես՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է հատուկ միջոցները գործադրել ԽԱՂԱՂ, ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները ու հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ: «Վարչարարության Հիմունքների և Վարչական Վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում է վարչարարություն իրականացնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակների և դրանց հասնելու միջոցները, որոնք պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Սույն դրույթը տարածվում է ոստիկանական գործողությունների, հատկապես խաղաղ ցուցարարների ցրելու եղանակի վրա։


Այսպիսով, ոստիկանությունը ցանկացած խաղաղ, առանց զենքի հավաքի ժամանակ իրավունք չունի կիրառել որևէ հատուկ միջոց, այդ թվում՝
-Ռետինե մահակներ
-Արցունքաբեր գազ
-Ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ
-Տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ
-Ջրանետեր (ջրցան մեքենաներ)
-Զրահամեքենա
- և այլն 

Մենք՝ որպես իրավաբաններ ու քաղաքագետներ, ովքեր սովորում են հարգել իրավունքի և արդարության գերակայությունը և հասարակության մեջ այդպիսի արժեքների խթանումը, դեմ ենք այդ գործողություններին և պահանջում ենք պատասխանատու մարմիններին իրավաչափ քայլեր ձեռնարկել հայ ժողովրդին պատկանող սահմանադրական երաշխիքները պահպանելու նկատառումներով:

Հարգանքով,
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, իրավաբանության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողներ

 

  1. Էլիզաբեթ Մամիկոնյան
  1. Էջմին Շահբազյան
  1. Ասթինե Բադեյան
  1. Տիգրան Դանիելյան
  1. Հելեն Բաղդասարյան
  1. Իննա Ազնաուրյան
  1. Արամ Աղաբաբյան
  1. Դիանա Սահակյան
  1. Լիլիթ Կարապետյան
  1. Մանե Մաշինյան
  1. Մոնիկա Փիրինյան
  1. Նունե Խաչատրյան
  1. Սվետա Կարապետյան
  1. Նարեկ Յենոքյան
  1. Մարիամ Գազազյան
  1. Նարե Սարիբեկյան
  1. Անտրէա Գաժաքճեան
  1. Մարիամ Ղազարյան
  1. Նաիրա Մանուկյան
  1. Վիկտորյա Այդինյան
  1. Վարդուհի Եսայան
  1. Մարիամ Ասլանյան
  1. Արման Աթոյան

 

  1. Արփի Սարգսյան
  1. Լուսինե Մուրադյան
  1. Լիլիթ Սիմոնյան
  1. Աննա Չիֆլիկյան
  1. Սեդա Սիմոնյան
  1. Էլեն Գրիգորյան
  1. Վարդուհի Ներսիսյան
  1. Սևակ Կարապետյան
  1. Մանե Բաբաջանյան
  1. Լուսինե Ջանազյան
  1. Լիանա Սամվելյան
  1. Ռոզա Ազարյան
  1. Հրանուշ Դերմոյան
  1. Անահիտ Խաչատրյան
  1. Քրիստինա Մարգարյան
  1. Աննա Երիցյան
  1. Թինա Խառատյան
  1. Լուսինե Հովհաննիսյան
  1. Ինեսա Քոչարյան

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter