HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի երկու մտավորականի ոստիկանները փորձում են մեղադրել խուլիգանության մեջ

Գյումրիում հանրահավաքային տրամադրությունը կոտրելու նպատակով փորձ է արվում կեղծ մեղադրանքներ ներկայացնելով` մեկուսացնել առավել ակտիվ երիտասարդներին: Երեկ կեսօրին Վարդանանց հրապարակից ոստիկանության Մուշ բաժանմունք բերման ենթարկված Ղարիբ Հարությունյանի նկատմամբ, ում Գյումրիում ճանաչում են որպես տնտեսագիտական համալսարանի դասախոս, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն, ժամը 14-ին ձերբակալման որոշում էր կայացվել խուլիգանության կասկածանքով: Մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:

Նույն մեղադրանքով, կեսգիշերին մոտ՝ ժամը 23:40-ի սահմաններում,  ձերբակալվել էր Կարեն Պետրոսյանը: Փաստաբաններ Արամայիս Հայրապետյանի եւ Հայկ Հարությունյանի ջանքերով երկուսն էլ ներկայում ազատության մեջ են: Ղարիբ Հարությունյանը ոստիկանությունում մնացել է մոտ 6 ժամ եւ ազատ արձակվել երեկ երեկոյան ժամը 19-ի սահմաններում: Կարեն Պետրոսյանն ազատ է արձակվել այսօր, մոտավորապես ժամը 13-ի սահմաններում՝ անազատության մեջ անցկացնելով 12 ժամից ավելի:

«Մարդկանց փորձում են որակել խուլիգան միայն այն բանի համար, որ մեքենան ունի ազդանշանային համակարգ, թեպետ Ղարիբ Հարությունյանն ընդհանրապես ազդանշան չի տվել, չնայած եղել է մեքենայով,- հեռախոսազրույցում նշեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը,- իսկ Կարենը երեկ ոտքով է եղել, ինչո՞վ է էդ դեպքում ազդանշան տվել, ըստ ոստիկանների, անհասկանալի է: Այս պահին եւ Ղարիբ Հարությունյանը, եւ Կարեն Պետրոսյանն ազատության մեջ են, սակայն շարունակում են մնալ որպես կասկածյալներ, քանի որ ժամկետ կա 7-օրյա եւ մենք աշխատելու ենք, որ մեղադրանքը չհաստատվի: Մենք դատարանում բողոքարկելու ենք նաեւ տղաներին ապօրինի ազատությունից զրկելու փաստը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter