HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկահայ բարերարը դիմում է Հայաստանի հասարակությանն ու իշխանությանը

Ամերիկահայ խոշոր գործարար, ֆինանսիստ և բարերար Գարո Արմենը (Նյու Յորք) հանդես է եկել Հայաստանի հասարակությանն ու իշխանություններին ուղղված հայտարարությամբ: Արմենը Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ բարեգործական ծրագրերից մեկի՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիրն է: 

«Ես հիմնադիրն եմ Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ մի կազմակերպության, որ նվիրել է իրեն մեր երիտասարդ սերնդի բարեկեցությունն ու բազմակողմանի աճն ապահովելուն: 

Որպես պատասխանատու հայեր, քաղաքացիներ՝ մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի մեր ապագա սերունդները հնարավորություն ունենան բարգավաճելու մեր հայրենիքում: Հայրենիքում, որ նաև անվտանգ պետք է լինի: 

Այն աշխարհը, որում ապրում ենք, առաջադիմում է անհավանականորեն արագ և մղվում է տեխնոլոգիական առաջընթացով ու անտեսանելի կապերով: Այսպիսի իրականության պայմաններում մենք բոլորս պարտավոր ենք ականջալուր լինել երիտասարդության ձայնին և դա նախևառաջ այն պատճառով, որ մեր հայրենիքի ապագա առաջնորդները հենց նրանց շարքերից են ելնելու: Այս երիտասարդները շարժիչ ուժն են այն նոր և գեղեցիկ Հայաստանի, որով մենք բոլորս հպարտանալու ենք: 

Անտեսել երիտասարդ ու նաև ոչ շատ երիտասարդ հայերի այս փայլուն սերնդի կողմից առաջ քաշվող խնդիրներն ու իրականությունը՝ մեծապես անպատասխանատու վարքագիծ է: 

Գտնել պատճառաբանություններ՝ երկարաձգելու համար այն իրավիճակը, որին բախվել է մեր երկիրը, նշանակում է պարզապես երկարաձգել այն տառապանքը, որ կրում են նրանք, ովքեր փոփոխություններ են ուզում և նրանք, ովքեր իրենք՝ փոխվելու կարիք ունեն: 

Ես ականատես եմ և ականջալուր խնդրանքներին և այն սրտաբուխ պահանջներին, որ հնչեցնում են մեր երիտասարդներն ու մայրերը: Եվ այդ կոչերը չունեն այլ օրակարգ, քան պարզ փոփոխություններն են, իսկ հնչեցնողներն իրենց ձայնը լսել են պահանջում: 

Մեր ղեկավարները պարտավոր են ընդառաջ գնալ այդ պահանջներին՝ քանի դեռ շատ վատ իրավիճակը չի վերափոխվել առավել վատթարի: 

Փոփոխություններն անխուսափելի են՝ քանզի դրանց միջոցով է միայն, որ առաջընթացը հնարավոր է դառնում: Եվ փոփոխություններն այդ հրամայական են այսօր»: 

Գարո Արմեն

Հիմնադիր

Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter