HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանն ազատ է արձակվել

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ազատ է արձակվել։ Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնում է, որ փոխվել է նրա խափանման միջոց կալանքը։ 

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվել էր  ապրիլի 20-ին։ 

Հիշեցնենք, որ Մազմանյանը ձերբակալվել էր ապրիլի 17-ի առավոտյան` Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 225հոդվածով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, այսինքն` համապատասխանաբար զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։ 

Մազմանյանին, սակայն, մեղադրանք էր առաջադրվել միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Ակտիվիստի մեղադրանքը վերաբերում էր ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու դրվագին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter