HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Երևանի ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում. տուժածներ չկան

Ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ավտոկայանատեղիում այրվելիս է եղել երկու ավտոմեքենա և շենքի մուտքերը ծխալցվել են: Բարձրացած ծուխը խոչընդոտ է առաջացրել փրկարարներին շենքին մոտենալու համար:

Բնակիչներին տարհանելու նպատակով պահանջվել են կենցաղային հաշվարկներ և ավտոսանդուղքներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու ավտոսանդուղք, մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա:

Չնայած մոտեցման ուղիների բարդությանը, հրշեջ-փրկարարները շենքից անվնաս տարահանել են 80 բնակիչ, որից 10-ը եղել են երեխաներ: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը 15 բնակչի և 10 հրշեջ-փրկարարի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը 8 բնակչի ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:05-ին, մարվել` 04:24-ին:

Ամբողջությամբ այրվել են «Lexus» մակնիշի և «Hyundai Elison» մակնիշի ավտոմեքենաները. պետհամարանիշերը և վարորդների տվյալները պարզել չի հաջողվել:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զսպվածություն, պահպանել անվտանգության կանոնները»,- գրված է ԱԻՆ հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter