HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարեգին Չուգասզյանին ձերբակալել են

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են Հիմնադիր խորհրդարանից.

«Գարեգին Չուգասզյանը երեկ դուրս էր եկել ընդհատակից և այսօր Հիմնադիր խորհրդարանի գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մոտ հինգ րոպե առաջ, Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել են ոստիկանները և ձերբակալել»։

Քիչ առաջ Գ. Չուգասզյանի ձերբակալության մասին տեղեկացրեց նաև ոստիկանությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների փոխգործակցության և համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Աթենքի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը։

«57-ամյա Չուգասզյանը 2016 թվականի հուլիսիսց հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք»,- հայտնում է ոստիկանությունը։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter