HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը

Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները քիչ առաջ հայտարարություն են տարածել,  

Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մենք մեծապես ողջունում ենք փոփոխությունների խաղաղ բնույթը, որին ականատես եղանք:

Շարունակում է կարևոր մնալ ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը։ Վճռորոշ է մնում ազգային երկխոսությունը շահագրգիռ բոլոր քաղաքական կողմերի ներգրավվածությամբ:

Հայ ժողովրդի պատմության այս կարևոր օրը, Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ միասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին միաձայն վավերացված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին» համահունչ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ՝

ժողովրդավարության կոնսոլիդացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն սոցիալտնտեսական համակարգի զարգացման նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter