Շաբաթ, 22 սեպտեմբերի

Քաղաքացիները փակել են ոստիկանության զրահամեքենայի և քարշակների ճանապարհը



Հենց հիմա Կենտրնական բանկի մոտ՝ Վազգեն Սարգսյան-Դեղատան փողոցների խաչմերուկում, մի խումբ քաղաքացիներ փակել են ոստիկանության զորքերի զրահամեքենայի և փշալարերով քարշակների ճանապարհը:

Ավելի վերև՝ դեպի Հանրապետության հրապարակ ընկած հատվածում, կանգնած են ոստիկանության զորքերի և քաղաքացիական համարներով մեկ տասնյակից ավելի ավտոբուսներ, որոնք այստեղ են տեղափոխել ոստիկանական ուժերին:

Հիշեցնենք, որ 11 օր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերից հետո՝ ապրիլի 23-ին, նա հրաժարական տվեց: Ապրիլի 24-ին զանգվածային ակցիաները դադարեցին, սակայն արտասահմանյան լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ ՀՀԿ որևէ անդամ չի կարող առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն տարածեց, որով հայտնեց, որ բանակցություններ չեն կայանալու, քանի որ Փաշինյանը միակողմանի ու նոր պայմաններ է առաջադրում:

Նիկոլ Փաշինյանը բողոքի նոր ալիքի մասին հայտարարեց՝ նշելով, որ հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու: Այսօր ցուցարարները կրկին երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ