Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Lրագրող Վրույր Թադևոսյանի հանդեպ բռնության դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել



Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Հանրային ռադիոյի լրագրող, պրոդյուսեր Վրույր Թադևոսյանի հանդեպ բռնության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։ Ապրիլի 22-ին Ավան թաղամասի Աճառյան փողոցում բժշկական դիմակներով մի խումբ անձինք հարձակվել էին Թադևոսյանի մեքենայի վրա, ջարդել այն, խլել հեռախոսն ու պլանշետը, հարվածներ հասցրել լրագրողի գլխին։ Այդ ամենն առկա է Վրույր Թադևոսյանի ֆեյսբուքյան էջում, քանի որ նա այդ պահին ուղիղ միացմամբ նկարահանել է հարձակվողներին։ Լրագրողը նշում է, որ այդ տարածքում է գտնվել՝ փակված ճանապարհների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու նպատակով։

Վրույր Թադևոսյանն ասում է, որ լուրջ վնասվածքներ չունի, միայն ցավեր և այտուցներ կան գլխի շրջանում։ Այս պահին նրա հեռախոսը և պլանշետը գտնվում են բռնություն գործադրողների մոտ, իսկ ոստիկանությունից նրան հայտնել են, թե դեռ չեն կարողացել գտնել նրանց։ 
Միայն մեքենային հասցված վնասն, ըստ Վրույր Թադևոսյանի, կազմում է 600 հազար դրամ։ Կոտրել են մեքենայի դիմապակին, հետևի ապակին, հայելիները, վնասել են տանիքը և ձախակողմյան դռները։
 
«Մեկը թևս էր բռնել, հանել էր մեքենայից դուրս, իսկ մյուսները մահակներով մոտեցել էին ու խփում էին։ Մոտ 15 հոգի էին․ մեկը գլխիս խփեց, մյուսը մեքենաս էր ջարդում, իսկ մյուսները ձեռքիցս խլեցին հեռախոսս ու պլանշետս։ Ես ներկայացա, որ լրագրող եմ, բայց դա ոչինչ չփոխեց, այլ մի բան էլ ավելի սկսեցին սպառնալ ու բռնանալ»,- պատմում է Վրույր Թադևոսյանը։ 

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ